Հասարակություն 

Եղանակի մասին

Հանրապետության տարածքում`

Մայիսի 7-9-ը, 11-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 8-9-ը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ին, 11-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`            32.00C (1998 թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան`                3.00C (2008 թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան`            15.70C

 

Նույն շարքից