ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի դատապարտյալը ապրիլի 30-ին հայտարարել էր հացադուլ՝ համաձայն չլինելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պատիժը կրելուց իրեն պայմանականորեն վաղաժամկետ ազատելու հարցի քննարկման արդյունքում կայացված որոշման հետ: Մայիսի 2-ին դատապարտյալը նույն պատճառաբանությամբ նաև ջրադուլ էր հայտարարել:
Շիրակի մարզի դատախազության՝ ՀՀ ԱՆ «Արթիկ ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը մայիսի 6-ին այցել է նշված ՔԿ հինարկ, հանդիպել անձին, սահմանված կարգով ենթարկել հարցման: Դատախազը հորդորել դադարեցնել առողջության համար վնասակար և վտանգավոր պայքարի այդ ձևը և այն տեղափոխելով իրավական հարթություն: Դատապարտյալին պարզաբանվել է դատական կարգով իր իրավունքների իրացման հնարավորությունները:
Արդյունքում անձը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան