Starbucks ընկերությունը մեկնաբանել է «Գահերի խաղ» հայտնի սերիալի դրվագներից մեկում իրենց սուրճի բաժակի հայտնվելը:
«Անկեղծ ասած՝ մենք զարմացած ենք, որ Դեյեներիս Թարգարիանը չի պատվիրել վիշապային ըմպելիք»,-գրել են ընկերության ներկայացուցիչները թվիթերյան էջում:
Ավելի վաղ սերիալի երկրպագուները ֆիլմի դրվագներից մեկում բաժակ էին նկատել, որը շատ նման է Starbucks ամերիկյան ընկերության բաժակներին, ինչը կատակների շարքի առիթ էր դարձել: