Այսօր՝ մայիսի 7-ին, մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան:
Ազգային ժողովի 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգը ներկայացրեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, ինչից հետո պատգամավորները պետք է գրանցվեին հարցեր տալու համար: Գրանցվեց մեկ պատգամավոր՝ Վահե Ղալումյանը՝ Իմ քայլից: Սակայն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հարցեր չկան և Միրզոյանը կարող է նստել իր տեղը:
Չի բացառվում, որ Ղալումյանն ուղղակի սխալմամբ էր սեղմել իր կոճակը, սակայն այդ մասին չհայտարարվեց: Հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ ձայն չտվեցին պարոն Ղալումյանին:

