Հասարակություն 

Մեր չեմպիոն Սամվել Ալեքսանյանի սպորտդպրոցը, կներեք՝ Արթուր Ալեքսանյանի. Պատգամավորը շփոթվեց

Այսօր՝ մայիսի 7-ին, խորհրդարանում Գովազդի մասին լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթի քննարկման ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հայտարարեց, որ հանձնաժողովում հարցը երկար քննարկվել է:

Պատգամավորը նշեց, որ մի առաջարկ ունի՝ հիշեցնելով կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը. «Վարչապետ Փաշինյանը հարց ուղղեց կառավարությանը, թե ինչու են ուշանում մեր չեմպիոն Սամվել Ալեքսանյանի սպորտդպրոցի վերանորոգման ծախսերը»:

Հուշումից հետո պատգամավորն ուղղեց սխալը. «Արթուր Ալեքսանյանի, կներեք, լավն էր: Շատ կարևոր եմ համարում սա: Կարծում եմ, որ մեր հայկական ընկերություններին պետք է թույլատրել գովազդն ինչ-որ չափով տեղադրել: Թող ֆինասնավորեն, որ մեր սպորտը մարզերում զարգանա, որտեղ ծնվելուն են մեր ապագա չեմպիոնները»:

Նույն շարքից