Հասարակություն գլխավոր 

Նախանձությունից վերտալյոտ չտրամադրեցին. Գագիկ Ծառուկյան

Երկրի խնդիրները լուծվել պրծել ա, մնացել է Ծառուկյանի մանդա՞տը: Սաղի դարդու ցավը դա՞ա : Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով իրեն մանդատից զրկելու քայլերի մասին:

Ծառուկյանը նշեց, որ որպես պատգամավոր մեկ անգամ գնացել է Եվրախորհրդարան ու այնտեղից 80 պատգամավոր հրավիրեց Հայաստան, 25-ին տարավ Արցախ. «Նախանձությունից վերտալյոտ չտրամադրեցին: Կարող էի 40-50-ը տանել: Տարել եմ, ցույց եմ տվել, թե ինչպես են խաղաղ ապրում, քաղաքի կենտրոնում Բակո Սահակիչը սեղան էր գցել, ու նրանք հիացած գնացին: Մինչ այդ պատկերացնում էին, որ Արցախում պատերազմ է, տանկեր են, մարդիկ կասկաներով են ման գալիս»:

Ծառուկյանը նշեց, որ դատարկ խոսել բոլորը կարող են, սակայն պետք է գործ անել. «Ցանկացած ոլորտ, որտեղ Ծառուկյանի ձեռքը կպել է ծաղկել է: Ամբողջ աշխարհն է վստահում ու հավատուևմ Ծառուկյանին»:

 

Նույն շարքից