Հասարակություն 

Թագաժառանգը փոշմանել է

Այսօր՝ մայիսի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, խոսելով Երևանի կենտրոնում հյուրանոց կառուցելու մասին, հայտարարեց, որ խնդիրներ կան այդ մասով:

Ծառուկյանը հիշեցրեց, որ այդ գործում գործընկերը թագաժառանգ է: Հիմա ինչ-որ պատճառներով իշխանությունները ձգձգում են հարցը, դրա համար թագաժառանգը հրաժարվել է: Բացի իշխանությունների խոչընդոտներից, Ծառուկյանը նշեց նաև, որ քաղաքացիներ կան, որոնք մեծ գումարներ են ուզում իրենց տարածքների համար:

Ինչ վերաբերում է իր նկատմամբ հետապնդումներին, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ չի ուզում հավատա, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում կա, սակայն նշեց, որ կան նախանձողներ ու չար մարդիկ, ովքեր չեն կարողանում որևէ բան անել, բայց ոզում են, որ իրենց հարևանն ավելի վատ ապրի:

Նույն շարքից