Հասարակություն 

Ով է ԿԳՆ նոր խոսնակը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով Անժելա Կժդրյանը նշանակվել է ԿԳ նախարարի մամուլի քարտուղար:  Նա ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, ստացել է մագիստրոսի որակավորում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, այժմ սովորում է Շեֆիլդի համալսարանում` Executive MBA ծրագրով` մասնագիտանալով մարքեթինգի ոլորտում:

Աշխատել է «Մեդիամաքս» լրատվական գործակալությունում որպես թղթակից, IDeA հիմնադրամում` հանրային կապերի համակարգող, «Բրեվիս» ընկերությունում` հաղորդակցության ավագ պատասխանատու:
ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող հարցերով կարող են դիմել Ա. Կժդրյանին` 010-54-67-13 հեռախոսահամարով:

 

Նույն շարքից