Հենց Դավիթ Սանասարյանի նկատմամբ գործ հարուցեցին, ձեր մի հատվածը՝ խորհրդարանական, արտախորհրդարանակ և քաղաքացիական հասարակության մեր գործընկերները, սկսեցիք պնդել, որ գործը վերցվի ԱԱԾ-ի քննչական մարմնից և հանձնվի ՀՔԾ-ին: Բա որ մենք ասում էինք ԱԱԾ-ն քննչական մարմին չպետք է ունենա, ինչո՞ւ չէիք ձայն հանում, թե սպասում էիք, որ ձեր հրոխպոր տղու վրա գործ հարուցեն, որ հիշեք նման բան կա: Խորհրդարանում կառավարության կառուցվածքի մասին նախագծի քննարկան ժամանակ հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել մասնավորապես ԱԱԾ-ի նախարարություն դառնալու մասին, հետևաբար անհասականալի է, թե ինչու մեծամասնություն չի անում վարչապետի խոստումը. «Ինչո՞ւ չեք կատարում Նիկոլ Փաշինյանի խոստումը: Նա ասել է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություն»:
ԼՀԿ ղեկավարը նաև խոսեց մյուս նախարարությունների՝ մասնավորապես Գյուղնախարարության և Մշակույթի նախարարության մասին, որոնք կառավարության նախագծով փակվում են, իսկ ԼՀԿ-ի պահանջով պետք է պահպանվեն. «Նաև խորհրդարանական մեծամասնության ելույթներից ես տպավորություն ստացա, որ դուք մտավախություն ունեք՝ Սերժ Սարգսյանը նորից դառնալու է ԱԱԾ պետ, հետո վերամիավորելու է այն ոստիկանության հետ, դառնա ԱԱԾ-ի և ոստիկանության պետ, հետո դառնա ՊՆ նախարար, հետո՝ վարչապետ, հետո՝ նախագահ, հետո՝ վարչապետ: Ախր Սերժ Սարգսյանը գնացել է, հիմա այդ վտանգը ձեզ է սպառնում»:
Մարուքյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու կառավարության կառուցվածքի մասին նախագծին: