ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյում է: Վարչապետ Փաշինյանը Հանրային ռադիո գնացել է անձնակազմին Ռադիոյի օրվա կապակցութամբ շնորհավորելու համար:
Տեսախցիկի առաջ Փաշինյանը հատուկ ցույց տվեց այն դուռը, որն անցած տարի կոտրվել էր հայտնի իրադարձությունների ժամանակ: Դուռը դեռ նոր-նոր է նորոգվել:
«Այսօրվա իմ այցը սիմվոլիկ նշանակություն ուներ՝ վերադարձ Հանրային ռադիո և դռան նորոգման արարողություն: Այն, ինչն այն ժամանակ չէր հաջողվել անել՝ հանդես գալ ուղիղ եթերում, այսօր հաջողվեց»,-հայտարարեց վարչապետը՝ հիշեցնելով վաղը կայանիք ասուլիսի մասին:
Տեսանյութը՝ այստեղ