Հասարակություն 

Հայտնի են Մոսկվայում այրված օդանավի օդաչուների սխալները

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում այրված  Sukhoi Superjet 100 (SSJ-100) օդանավի օդաչուների սխալները հայտնի են: Այս մասին գրում է Լենտան՝ հղում անելով ՌԲԿ-ին:

Հիշեցնենք, որ ավիավթարի արդյունքում մահացավ 41 մարդ:

Քննությանը ծանոթ աղբյուրը հայտնել է, որ օդաչուներն օդանավի վայրէջք կատարելուց հետո չեն անջատել շարժիչները, ինչը սխալ է: Բացի դրանից, օդաչուների խցիկում բաց լուսամուտ է եղել, ինչը ևս սխալ է:

Օդանավում եղել է 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամ:

 

Նույն շարքից