Որպեսզի ցանկացած նման ձեռնարկ որևէ կերպ կրթական ոլորտում օգտագործվի, նախ պետք է դիմում լինի ԿԳՆ-ին, Կրթության ազգային ինստիտուտը պետք է տա եզրակացություն, որից հետո մենք որոշում պետք է կայացնենք: Այս մասին «168 ժամի» հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով «Իմ մարմինն անձնական է» գրքույկի մասին:
Հարությունյանը նշել է, որ որևէ նման դիմում չի եղել ԿԳՆ-ին, իսկ ինքը գրքի բովանդակությանը ծանոթ չէ: