Հասարակություն 

Իրանց երկրի ներկայացուցչի համար դիմել են. Իմ քայլի պատգամավորը՝ Քոչարյանի վերաբերյալ Արցախի նախագահների դիմումի մասին. Հրապարակ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Հրապարակի հետ զրույցում ասել է, որ նոր է իմանում այդ մասին ու չգիտի՝ ինչպես մեկնաբանել․ «Ո՞նց մեկնաբանեմ, դիմել են, դիմել են»։

-Այսինքն՝ ի՞նչն է խնդիրը, որ Քոչարյանի հարցով բանը հասել է մինչև Արցախի նախկին ու ներկա նախագահներին։

-Խնդիր չկա, ուղղակի արցախցի ա երևի Ռոբերտ Քոչարյանը, իրանց երկրի, այսպես ասած, ներկայացուցչի համար դիմել են, հա՞, երևի։ Չգիտեմ, կամ էլ երևի իրենց ընկերն ա։ Էդ ա միակ բանը, էլի։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից