Հասարակություն 

Հրապարակվել է ոստիկանների և ինքնաձիգից կրակ արձակած պատգամավորի վիճաբանության տեսանյութը

Ռուսաստանում պետդումայի պատգամավոր Դմիտրի Իոնինը կրակ է բացել ինքնաձիգից, ինչից հետո վիճաբանության է բռնվել դեպքի վայր ժամանած ոստիկանների հետ: Պատգամավորը ոստիկաններին մեղադրել է կոռուպցիայի մեջ և հայտարարել, որ ինքը պատգամավորական անձեռնմխելիություն ունի:

Հրաձգության դեպքով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով: Դեռ գործով անցնող անձինք չկան:

Գործի շրջանակներում խուզարկություն է տեղի ունեցել ռեստորանում, որի մոտ միջադեպը տեղի է ունեցել: Խուզարկություն է կատարվել նաև պատգամավորի և վերջինիս հարազատների տներում:

https://www.youtube.com/watch?time_continue=181&v=iu0A0XUCMJs

 

Նույն շարքից