Հասարակություն 

Փաշինյանը բացահայտել է Թավշյա հեղափոխության գինը՝200 հազար դոլար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաընկերության տնօրեն Իլյա Դորոնովին և բացահայտել է,որ 2018 թ-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության համար ծախսել է 200 հազար դոլար...

Հեղափոխությունից մեկ տարի անց ՀՀ վարչապետը ռուսաստանյան հեռուստաընկերության միջոցով բոլորիս ուզում է համոզել, որ Թավշյա հեղափոխության արժեքն ընդամենը 200 հազար դոլար է...Վերը նշված թվին ես չեմ հավատում, քանի որ որքան էլ Հայաստանը փոքր երկիր է, միևնույն է այդքան «էժան» գնով հեղափոխություն կազմակերպել հնարավոր չէ...

Ըստ արևմտյան և ռուսաստանյան ԶԼՄ-ների տվյալների, 2003 թ-ին Վրաստանում «Վարդերի հեղափոխությունը» կազմակերպելու համար ծախսվել է 400-500 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2014-2015 թթ-ին Ուկրաինայում «Եվրոմայդան» կազմակերպելու համար ծախսվել է տարբեր աղբյուրների համաձայն 4-5 միլիարդ դոլար...

Մնում է սպասել, թե երբ է պարոն Փաշինյանը բացահայտելու հեղափոխության «սպոնսորների» անունները... Չնայած, կառավարության մեջ ընդգրկված անձանց անցած ճանապարհն ուսումնասիրելիս կարելի է կռահել, թե ովքեր են ներդրում ունեցել Թավշյա հեղափոխության հովանավորման մեջ...

Հ.Գ. Ամեն դեպքում, պարոն վարչապետի կողմից բարձրաձայնած՝ 200 հազար դոլարը բավական փոքր թիվ է...

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից