Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող աղջիկներից մեկն ուշագնաց է եղել Դոնեցկում Պյոտր Պորոշենկոյի ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է Life.ru-ն։
Երբ Պորոշենկոն սկսել է խոսել բանակում զինծառայության անցնելու մասին, զինվորականների շարքում գտնվող աղջիկը կորցրել է գիտակցությունը: Պորոշենկոն ընդհատել է իր ելույթը և անգամ օգնել է զինվորներին աղջկան օգնություն ցուցաբերելու հարցում:
10 րոպե անց գիտակցությունը կորցրած զինծառայող աղջիկը վերադարձել է՝ ասելով, որ ինքն արդեն իրեն լավ է զգում:
https://youtu.be/8NmIojna0TA