Ինչպե՞ս բացահայտել սուտը
Գաղտնիք չէ, որ երբ մարդը ստում է՝ սկսում է նյարդայնանալ, և սթրեսային իրավիճակներում գրեթե անհնար է դառնում կառավարել խոսքն ու մարմնի շարժը։ Այդ իսկ պատճառով կա մի քանի նախանշան, որոնց միջոցով կարելի է բացահայտել խաբեությունը։ Այս մասին հայտնում է life.ru-ն։
Ինչպես նշում է հոգեթերապևթ Յուլիա Պավլովան, չի կարելի միայն մեկ նախանշանով եզրակացնել, որ ձեր զրուցակիցը ստախոս է։ Պետք է հաշվի առնել և՛ ձայնը, և՛ միմիկաները, և՛ խոսքը։
«Եթե ցանկանում եք զրուցակցին «ջրի երես հանել», առաջնահերթ խոսեք նրա հետ այն բանի մասին, որը կթուլացնի նրան։ Այդ ընթացքում հետևեք նրա վարքագծին, թե ինչպիսի միմիկաներ է ցույց տալիս, ձայնի ինչպիսի տոնայնություն ունի, և որ կողմ է նայում։ Այդ տարբերակով կհետևեք մարդու հիմնական վարքագծին։ Երբ ուղիղ հնչող հարցից հետո վարքագիծը կմնա նույնը, ապա զրուցակիցը չի ստում։ Իսկ եթե վարքագծի մեջ կա ակնհայտ փոփոխություն, հավանաբար ձեր զրուցակիցը ստախոս է»,-նշում է Ուլիանա Կարագյոզյանը։
Ինչպե՞ս հասկանալ, որ ձեզ խաբում են․․․․
Սվետլանա Ֆիլատովայի կարծիքով, խաբեբաները սովորել են կառավարել իրենց հայացքը, դրա համար կարողանում են նայել ուղիղ ձեր աչքերին և շարունակել խաբել։ Բացահայտման համար անհրաժեշտ է հետևել, թե զրուցակիցը որքան հաճախ է թարթում աչքերը և քանի անգամ է հայացքը փոխում այլ կողմ։
Եթե սովորաբար մարդու ձայնի տոնայնությունը բարձր է, ապա Ուլիանա Կարգյոզյանի խոսքերով, ստելու ժամանակ այն նվազում է, և հակառակը՝ ցածր ձայնը դառնում է ավելի բարձր։
«Նույնիսկ եթե խոսքը նախապես պլանավորված է, ցանկացած անսպասելի հարց կարող է շեղել մարդուն նախապես ընտրված պատասխանից կամ խոսքից։ Նա կսկսի խճճվել բառերում, կընտրի արտահայտությունները և ակնհայտ կնյարդայնանա»,-շեշտում է Յուլիա Պավլովան։
«Խոսակցության ընթացքում ուղիղ հարց տվեք մարդուն, որը ձեզ հուզում է։ Եթե ձեր զրուցակիցը առաջ է գալիս կամ անում է որևէ շարժում ձեզ ընդառաջ, ապա նա ասում է ճշմարտությունը։ Եթե հետ է քաշվում՝ ստում է»։ Յուլիա Պավլովայի խոսքերով, դա տեղի է ունենում անգիտակցաբար և ամենահմուտ խաբեբային կարելի է բացահայտել վերջինիս մարմնի շարժումների միջոցով։
«Հետևեք զրուցակցի շնչառության հաճախականությանը սթրեսի ժամանակ, քանի որ սթրեսային իրավիճակներում շնչառությունը դառնում է ավելի խորը։ Արդյունքում մարդուն չի հերիքում օդը և նա կարող է «կուլ տալ» բառերի վերջավորությունները»,-հավելում է Սվետլանա Ֆիլատովան։
Ինչպիսի՞ վարքագիծ ունեն պրոֆեսիոնալ խաբեբաները
Յուլիա Ֆիլատովայի խոսքերով, միայն սեփական խոսքերի ճշմարտացիության նկատմամբ բացարձակ համոզմունքը կարող է մարդուն մոլորության մեջ գցել։
Լավագույն խաբեությունը դա կիսատ ճշմարտությունն է, գտնում է Ուլիանա Կարագյոզյանը․ «Եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան խաբել, ապա հիմնվեք փաստերի վրա, որոնք իրականում եղել են ձեր կյանքում։ Սովորաբար ճշմարիտ պատմությունները լրացնում են ինչ-որ իրավիճակներ, որոնք իրականում չեն եղել, այսինքն ստի հիմքն արդեն կա։ Այդպես մարդուն հաջողվում է թաքցնել սուտը նույնիսկ հոգեբաններից։ Վերջինիս մարմինը չի բացահայտում իրականությունը, և զրուցակիցը չի հասկանում, որ ներքաշվել է խաբեության մեջ»։