Հասարակություն 

Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը համագործակցում է Սասի Արտակի հետ

City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը համագործակցում է SAS SWEET-ի հետ: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից.

«Մեր համեղ գործընկեր SAS SWEET-ի կողմից ներկայացված «City of Smile (Ժպիտների քաղաք)» թխվածքի և տորթի վաճառքից փետրվար և մարտ ամիսների ընթացքում ստացվել է 1.688.000 ՀՀ դրամ:
Շատ շնորհակալ ենք SAS Sweet-ին և City of Smile խմորեղենը գնած բոլոր գուրմաններին: ?
Շարունակեք վայելել այս անչափ համեղ քաղցրավենիքը ձեր ընտանիքների և ընկերների հետ միասին՝ միաժամանակ աջակցելով մեր բալիկներին»,-գրված է հայտարարության մեջ:

 

Նույն շարքից