«Փաստ» թերթը գրում է. «Ըստ «Փաստ» օրաթերթի՝ Մոսկվայից ստացված տեղեկությունների, ռուսական վերլուծական կետրոններին, հատկապես նրանց, որոնք աշխատում են ուժային կառույցներին կից, հանձնարարություն է իջել՝ վերլուծել և կանխատեսել ՀՀ-ում մինչև տարեվերջ հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները և դրանց արդյունքում հնարավոր քաղաքական զարգացումներն ու վերադասավորումները:
Հանձնարարություն է իջեցվել նաև ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ վերադասավորումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես ղարաբաղյան և իրանյան թնջուկները: Ուշագրավ է այն փաստը, որ հանձնարարությունը տրվել է Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցից հետո:
Փորձագետները փորձում են հասկանալ, թե ի՞նչ է Երևանում զգացել ՌԴ վարչապետը, կամ ի՞նչ տեղեկատվության են տիրապետում ռուսները, որ հանձնարարական են տվել իրենց ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կենտրոններին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում