Քաղաքական Միջազգային գլխավոր 

Իրանը մասամբ հրաժարվել է միջուկային պայմանագրից

Իրանը տեղյակ է պահել Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի դեսպաններին, որ հրաժարվում է կատարել մի շարք պարտավորություններ, որոնք ստանձնել է միջուկային պայմանագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է Reuters-ը;

Թեհրանը պայմանագրի մասնակիցներին 60 օր ժամանակ է տվել բանակցությունների համար:

Նշվում է, որ համապատասխան նամակն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից փոխանցվել է այն երկրների ներկայացուցիչներին, որոնք դեռ հավատարիմ են պայմանագրին:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Վաշինգտոնին նամակ չի փոխանցվել, քանի որ ամերիկյան կողմն ամիսներ առաջ դուրս է եկել պայմանագրից, ինչից դժգոհ են մնացել բոլոր մնացած կողմերը:

Նույն շարքից