Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններին կրկին Բինալի Յըլդըրիմի թեկնածությամբ կմասնակցի:
Այդ մասին հայտարարել է Էրդողանը՝ ԱԶԿ-ի խորհրդարանական խմբակցության հետ անցկացրած հանդիպումից հետո:
«Ընտրությանը մասնակցող թեկնածուները հայտնի են, մեր թեկնածուն էլ կրկին պարոն Բինալի Յըլդըրըմն է»,- ի պատասխան լրագրողների հարցերին՝ ասել է ԱԶԿ-ի նախագահը: