Բարի օր Հասարակություն Ռազմական 

Մենք շատ խիստ ենք պատասխանում. Դավիթ Տոնոյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին

analitik.am

Երկրապահի շնորհիվ մենք հաղթել ենք մեր հերսոսամարտում և այդ հաղթանակների շնորհիվ մենք խաղաղության ենք հասել է: Օրվա ամենակարևոր խորհուրդը դա է: Այսօր՝ մայիսի 8-ին, Եռաբլուրում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ Երկրապահը պետք է շարունակի գոյություն ունենալ և նշելով, որ նախարարությունը շարունակելու է համագործակցել միության հետ:

Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանում  նշվում է Երկրապահի օրը:

Տոնոյանը նշեց, որ ԵԿՄ-ն ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը:

Սահմանին տիրող իրավիճակի մասին նախարար Տոնոյանը նշեց, որ այն գնահատում է հարաբերական կայուն: Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանական կողմն արդեն կրակում է թիկունքի վրա, նախարարն ասաց, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են, որպեսզի այդպիսի խնդիրներ չառաջանան. «Ես մի անգամ արդեն ասել եմ. Երբ նման դեպքեր կան հակառակորդի կողմից, այնպես չէ, որ մենք չենք կրակում ու շատ խիստ ենք կրակում»:

 

Նույն շարքից