ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամփոփել իր վարչապետության 1 տարին՝ ներկայացնելով 100 փաստ:
Առավոտյան մեկնարկած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը հիշեցրեց նաև քրեական գործերի մասին, որոնք հարուցվել են այս ընթացքում. «Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են երկրի պաշտոնաթող նախագահ, փոխվարչապետ, Պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ, Բնապահպանության նախարար, ԴԱՀԿ պետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընդ որում, նախկին փոխվարչապետին կալանավորելու նախաքննության մարմնի միջնորդությունը դատարանը մերժել է: Որպես մեղադրյալ ներգրավվել են երկու գործող փոխնախարար, ՊՎԾ պետ և այլ պաշտոնյաներ: Ես սա չեմ ասում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելով: Սա ասում եմ որպես աննախադեպ վիճակագրական փաստ»: