Այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու արտահերթ նիստի օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման հարցը:
Ավելի վաղ ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ Երևանի ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հաստիքացուցակների նախագծին:
Նախագծով նախատեսվում էր Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը միջին հաշվով 30%-ով բարձրացնել: Քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամի փոխարեն նախատեսվում էր դարձնել ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն՝ 641 հազար, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը նախկին 400 հազար դրամի փոխարեն դարձնել 773 հազար դրամ:
Մարությանը նշեց, որ հարցին կվերադառնան ավելի մանրամասն քննարկումներից հետո: