IT Հասարակություն 

iPhone-ի օգտատերերը «կուրորեն հավատարիմ են» Apple-ին

analitik.am

iPhone սմարթֆոնի 2.000-ից ավելի օգտատիրոջ շրջանում բրիտանական SIMOnlyContracts ընկերությունը սոցհարցում է անցկացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ նրանց ճնշող մեծամասնությունը շարունակում է հավատարիմ մնալ Apple-ի արտադրանքին։

 

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, հարցվածների 78%-ը նշել է, որ պարզապես չի պատկերացնում իրեն մեկ այլ սմարթֆոն օգտագործելիս։ Նրանք նաև հավելել են, որ երբ գալիս է հեռախոսը թարմացնելու ժամանակը, ապա իրենք Android-ի ու BlackBerry-ի փոխարեն միշտ նախապատվությունը տալիս են Apple-ի iPhone-ի նոր մոդելին։

 

Այն հարցին, թե ինչու են իրենք iPhone օգտագործում, հարցվածների 52%-ը պատասխանել է, որ շատ տպավորված է սմարթֆոնի տեխնիկական կարողություններով, իսկ 37%-ը նշել է, որ արդեն սովորել է iOS օպերացիոն համակարգին։ Մնացյալի կարծիքով՝ iPhone-ը շուկայի լավագույն սմարթֆոնն է։

 

Սոցհարցման արդյունքում պարզվել է նաև, որ հարցվածների 52%-ն օգտագործում է iPhone-ի 4 և 4S մոդելները, յուրաքանչյուր 10-րդը՝ 5C և 5S մոդելները, և միայն 9%-ն է դեռևս օգտագործում 3 և 3GS մոդելները։
 

 

 

Նույն շարքից