Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը գաղտնիք բացեց ԱԱԾ-ի մասին

Որ այդքան անկեղծացանք, մի գաղտնիք էլ բացում: ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս է ծառայողական քննություն է ընթանում, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյան ասաց, որ չի կարող ասել, թե ինչ արդյունքներ կլինեն քննության արդյունքում և չի ցանկանում անմեղության կանխավարկածը խախտել, սակայն կարող է ասել, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում. «Ես իրավաբան չեմ, սակայն իմ քաղաքական գնահատականն է, որ դա հանցագործություն է: Այնտեղ բազմաթիվ բաների մասին նյութեր կարող էին լինել»:

 

Նույն շարքից