Հասարակություն 

Եթե իմ վարչապետության ընթացքում իմ ընտանիքի որևէ անդամ միլիոնատեր դառնա, ես հաջորդ պահին պետք է բանտում լինեմ. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե կարող է արդյո՞ք Սերժ Սարգսյանը վերադառնալ ու իր շուրջ համախմբել հանրությանը, ինչպես ժամանակին արեցին Կարեն Դեմիրճյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, հիշեց «Միմինո» ֆիլմի հայտնի արտահայտությունը. «Tакие вопросы задаете неудобно отвечать: Շատ լավ է, որ ասուլիս է տալու, հուսամ, որ այնտեղ հարց կհնչի, թե ինչպե՞ս է եղել, որ զինվորը մայկա-տռուսիկ չունի, իսկ ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր են: Երբ այդ հարցին Սերժ Սարգսյանը պատասխանի, ես ձեր հարցին կպատասխանեմ: Իսկ մինչ այդ նա պետք է շատ հարցերի պատասխանի»:

Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը մի շարք հարցերի չի կարող պատասխանել. «Ի դեպ, այդ հարցին, պետք է պատասխանի նաև Ռոբերտ Քոչարյանը և բազում այլ պաշտոնյաներ: Պետք է ասեն, թե ինչպես են իրենց երեխաները, փեսաները միլիոնատեր դարձել: Հիմա որևէ մեկը կարող է ասել, որ իմ որդին կարող է բիզնեսով միլիոնատեր դառնա՞: Ոչ, չի լինի այդպիսի բան: Հիմա ինձ երբեմն հարցնում են, թե ինչու այսինչ բանն այնպես չէ: Ամեն ինչ կլինի հերթով ու օրենքի համաձայն: Իշխանությունը պետք է օրենքով սահմանափակի իրեն, սակայն դա չի նշանակում դավաճանել սկզբունքներին և շեղվել դրանցից: Ես հիմա մի բան հայտարարեմ ոչ որպես վարչապետ. Եթե պարզվի, որ իմ վարչապետության ընթացքում իմ ընտանիքի որևէ անդամ միլիոնատեր է դարձել, ես հաջորդ պահին պետք է բանտում լինեմ»:

Նույն շարքից