Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դիմումի մասին

Դիմումը տրվել է, ընթացակարգերով պետք է քննարկվի և որոշում կայացվի: Դա իրավական հարց է, ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի մասին:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկել պահանջում է Քաղաքացու որոշում կուսակցությունը, որն էլ համապատասխան դիմումով դիմել է Ազգային ժողովին:

Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանը սեփականատեր է, Փաշինյանն ասաց, որ այդ մասին խոսել է պատասխանելով օլիգարխների մասին հարցին և արձանագրելով, որ Հայաստանում օլիգարխներ չկան:

 

Նույն շարքից