Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, այլ մարդիկ…Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք իշխանություն չեն լինելու: Ընդդիմությունն էլ չի լինելու ընդդիմություն 90 և ավել տոկոս հավանականությամբ: Այսօր՝ մայիսի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, Հանրապետական կուսակցությունը կասեցված է, նույնիսկ՝ փակված՝ ժողովրդի կողմից. «Դաշնակցությունն (վարչապետը սկսեց ծիծաղել դաշնակցության անունը տալուց հետո) ավանդական կուսակցություն է: Ես հարգանքով եմ վերաբերվում այդ կուսակցությանը, չնայած բոլորս էլ գիտենք խնդիրները, որ եղել են»,-հայտարարեց վարչապետը՝ հավելելով, թե չգիտի՝ ով է ում դեմ պայքարելու, ինքն իր իշխանությունը պահպանելու համար չի պայքարելու. «Ժողովուրդն է ամեն ինչ որոշելու»: