Հասարակություն 

Եթե հանդիպենք, ինչո՞ւ չենք կարող երկու բառ խոսել. Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին

Հաջորդ շաբաթ Բրյուսելում նշվելու է Արևելյան գործընկերության տասնամյակը: Բրյուսել մեկնելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնտեղ լինելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք Բրյուսելում հանդիպում լինի Ալիևի հետ, Փաշինյանը նշել է, որ հանդիպում նախատեսված չէ. «Բայց որ տեսնենք, կշփվենք, երկու բառ կխոսենք: Հանդիպում նախատեսված չէ»:

Փաշինյանը նշեց, որ հիմա էլ շփում կա, սակայն միջնորդավորված. «Եթե հանդիպենք, ինչո՞ւ չենք կարող երկու բառ խոսել»:

Նույն շարքից