Հասարակություն 

Արմեն Սարգսյանը հանդիպել է Փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին:

Հանրապետության նախագահը լսել է նաև հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ:

 

Նույն շարքից