Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց ԱԺ ամբիոնից

Այսօր՝ մայիսի 8-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ վերջինս կառավարության նիստի ժամանակ, գրոտեսկ անելով, ԼՀԿ-ին մեղադրել է ինչ-որ ահաբեկչական գործողությունների աջակցելու մեջ: Մարուքյանի խոսքերով, այդ հայտարարությունը մամուլում լուսաբանվել է, դրա համար իրենք հերքում են պահանջում. «Ավելին ասեմ, կամ Ձեզ սխալ են զեկուցել, կամ Դուք չեք հիշում, թե դա որ օրենքն է, քանի որ այդ օրենքը կապ չունի Ձեր ասածի հետ»:

Վարչապետ Փաշինյանը նշեց՝ պաշտոնապես հայտարարում է, որ ԼՀԿ-ն ոչ մի ահաբեկչական խմբավորման չի աջակցում. «Բոլոր նրանք, ովքեր այդպես են ընկալել իմ հայտարարությունը, սխալ են ընկլալել: Եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը ներողություն եմ խնդրում»:

 

Նույն շարքից