ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«[Նախկինում] Հայաստանում հաջողության հասնելու համար պետք էր լինել տգետ, բռի»։
Լավ է, երբ վարչապետը իր անցած ճանապարհին կարողանում է քննադատական հայացք գցել եւ ինքնախոստովանություն անել։
Բայց Վարչապետը պետք է ավելի հեռուն գնար. միայն նախկինում չէ, հիմա էլ։ Տ'ես իրեն եւ յուր թիմին։
Հ.Գ. Նախկին ռեժիմի օրոք պաշտոններ զբաղեցրած ներկայիս ֆինանսների, էկոնոմիկայի, պաշտպանության նախարարները եւ այլ բազմաթիվ պաշտոնյաններ հիմա գրագետ են, թե տգետ։ Ո՞րն է նրանց հաջողության բանաձեւը, պարո՛ն վարչապետ: