The Prodigy խմբի անդամ Քիթ Ֆլինտի մահվան հանգամանքները քննող քննիչը հարցականի տակ է դրել վերջինիս ինքնասպանության փաստը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Նշվում է, որ չկան բավարար փաստեր պնդելու համար, թե երաժիշտն ինքնասպանություն է գործել:
Ֆլինտի դին հայտնաբերվել էր մարտի 4-ին: Այն ժամանակ հայտարարվեց, որ նա ինքնասպանություն է գործել, ինչը հնարավոր է կապ ունի ամուսնալուծությունից հետո երկարատև դեպրեսիայի հետ:
Նշվել էր նաև, որ մահվան օրը երաժշտի արյան մեջ հայտնաբերվել է կոկաին, կոդեին, և ալկոհոլ. «Մենք երբեք մինչև վերջ չենք իմանա, թե ինչ է նա մտածել այդ պահին»,-հայտարարել է քննիչը: