Հայաստանը մասնակցել է, բայց ոչ երկրի ղեկավարի մակարդակով: Դրա պատճառն այն է, որ Հայաստանը, մինչ մեր իշխանությունը, բավարար չափով ներգրավված չի եղել գործընթացի մեջ: Այսօր՝ մայիսի 8-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, թե ինչու Հայաստանը վարչապետի մակարդակով ներկայացված չի եղել Պեկինում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ ֆորումին:
Փաշինյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Բրյուսել, իսկ այնտեղից միանգամից մեկնելու է Չինաստան, որտեղ հանդիպում է ունենալու Չինաստանի նախագահի և վարչապետի հետ, որպեսզի քայլեր արվեն ինտեգրացիոն ծրագրերում բաց թողնվածը լրացնելու համար: