«Պետական այրին չսազական էր այսօր՝ մայիսի 8-ին, եռատոնի մեկնարկին, խոսել այդ բառապաշարով, դեմքի այդ ծամածռություններով, հեգնանքով ու անարգանքով այն մարդկանց մասին, որոնք մասնակցել են մայիսյան հերոսամարտերին ու որոնց շնորհից Արցախի Հանրապետությունը կայացավ, Հայաստանը վերահաստատեց իր պետականությունը:
Անբարո է խոսել այդ բառապաշարով այն մարդու մասին, ով համակարգել է, օրինակ՝ Շուշիի ազատագրման օպերացիան: Դաստիարակության և անբարեկրթության խնդիր է խոսել այդ կերպով այն կուսակցության մասին, որը խրամատներում կանգնած էր Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերին»: