Հասարակություն Բարի օր 

Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա աղմկահարույց հայտարարության մասին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԱԱԾ-ում նախկին իշխանությունները հեռանալուց առաջ որոշ փաստաթղթեր են ոչնչացրել:

Վանեցյանը մասնավորապես հայտնել է, որ ծառայողական քննություն է ընթանում, ինչի արդյունքում գործը կուղարկվի քննչական մարմին, հավանաբար՝ ՀՔԾ, որտեղ կտրվի իրավական գնահատական. «Եթե ծառայողական քննության ընթացքում կպարզվի, որ այս կամ այն անձի արարքներում եղել է հանցակազմ և այդ փաստաթղթերն իրենցից արժեք են ներկայացրել, համապատասխան գնահատական կտրվի և կքննվի համապատախսան քրեական գործի շրջանակներում: Իսկ եթե ոչ, ուրեմն՝ ոչ»:

Վանեցյանը հայտնել է, որ խոսքը վերաբերում է 2018 թվականի մայիսի 10-ին կատարվածին, այդ ժամանակահատվածում է եղել:

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել, որովհետև անհրաժեշտություն չի եղել, եթե նման անհրաժեշտություն լինի, կհարցաքննվեն բոլոր նրանք, ովքեր պետք է հարցաքննվեն:

Նույն շարքից