Հասարակություն 

Մենք վտանգի պահին ուղղորդվում ենք և թիրախը դառնում է հաղթանակը. Արմեն Սարգսյան

Մեր հաղթանակներն առանձնատուկ են, որովհետև մեր ազգի հաղթանակներն են, ազգային հաղթանակներ են: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով այսօր ծաղիկներ խոնարհեց հաղթանակի համար ընկած հերոսների հիշատակին:

Սարգսյանի խոսքերով, եթե ընդամենը 100 տարի ետ գնանք, կտեսնենք, որ  Սարդարապատի, Բաշ Ապարանի հաղթանակները, բոլորն ազգային են, որովհետև մարտնչել է ողջ ժողովուրդը: Նույնը եղել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ էր. «Հայաստանից 300 հազար մարդ գնաց ճակատ, 600 հազար հայեր գնացին ԽՍՀՄ-ից, շատերը չվերադարձան: Հաղթանակին մասնակցում էր նաև ողջ հայկական սփյուռքը, որը հսկայական գումարներ էր հավաքում, քանի որ վտանգված էր հայկական պետականությունը՝ խորհրդային, բայց մեր պետականությունը: Նույնը եղավ նաև արցախյան ազատամարտի և ապրիլյան պատերազմի ժամանակ: Մենք՝ բոլորս, ժողովուրդը վտանգի պահին ուղղորդվում է և թիրախը դառնում է հաղթանակը»:

 

Նույն շարքից