Մեր նախարարության անունը Պաշտպանության նախարարություն է, մենք պետք է շարունակենք ապահովել անվտանգությունը և բանակցային գործընթացում բարենպաստ պայմաններ ստեղծենք մեր երկրի վարչապետի և ԱԳ նախարարի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե չկա արդյո՞ք հակասություն, որ մի կողմից խոսվում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, մյուս կողմից էլ բանակը շարունակում է զինվել: