Բարի օր Հասարակություն 

Ճիշտ չեն արել, պետք է հարգեին խնդրանքը. Վիտալի Բալասանյանը՝ Քոչարյանի վերաբերյալ Արցախի նախագահների դիմումի մասին

analitik.am

Եթե Արցախի գործող և նախկին նախագահները դիմել էին, պետք է հարգեին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին: Նրանք չէին ուզում, որ քրեական գործը կասեցվի, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրերին բոլոր նախագահները ներկա գտնվեին ու մասնակցեին միջոցառումներին: Ճիշտ չեն արել իմ կարծիքով, պետք էր հարգեին երկու նախագահների խնդրանք: Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ խոսելով Արցախի նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումի մասին, որով վերջիններս խնդրել էին Գլխավոր դատախազին փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե սա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, Բալասանյանը նշեց, որ Հայաստանն ու Արցախն ամբողջական հայրենիք են:

Ապա հավաքվածներին մոտեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Արցախում է տոնական միջոցառումներին մասնակցելու համար: Բալասանյանը կոչ արեց լրագրողներին հարցն ուղղել վերջինիս, սակայն Փաշինյանն ասաց, որ երեկ բոլոր հարցերին պատասխանել է և հրաժարվեց խոսել թեմայի մասին:

 

 

Նույն շարքից