Հասարակություն 

Առանձնակի դաժանությամբ սպանություն Արարատի մարզում. 26-ամյա երիտասարդը դաժան ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջը

Այսօր՝ մայիսի 9-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մաիսիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սամվել Անդրեասյանի, ավագ քննիչ Արման Կարապետյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շահումյան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մարիամ Ասատրյանն էր։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նրա մարմի վրա կան բազմաթիվ վնասվածքներ։

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից