Մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ինչ-որ փաստաթղթեր են ոչնչացրել ԱԱԾ-ում: Ավելի ուշ խորհրդարանում Փաշինյանը նշեց, որ այդ փաստաթղթերը չկան:
Այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց, որ ծառայողական քննությունը ցույց կտա՝ դրանք միտումնավոր են տարել, թե ոչ: Ծառայողական քննությունը կպատասխանի նաև մնացած բոլոր հարցերին:
Վանեցյանը հայտնեց, որ փաստաթղթերի անհետանալը հայտնաբերել են 2018 թվականի ամռանը: