Բարի օր Հասարակություն 

Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ ստիպում է զինվոր որդուն լվանալ վարտիքը

analitik.am

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին, ով պարտադիր զինվորական ծառայություն է անցնում Արցախում, արդեն շարքային չէ, նա կրտսեր սերժանտի կոչում ունի: Այս մասին Տոնոյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե իրենց ընտանիքն արդյո՞ք վարտիքներ ուղարկում է կրտսեր Տոնոյանին, նախարարն ասաց՝ ոչ, ստիպում է, որ լվա:

Նախարար Տոնոյանը հայտնեց, որ մինչ այս վարտիքները եղել են մեկանգամյա լվանալու համար, իսկ հիմա որակը բարձրացվել է. «Ժողովուրդ, հիմա սա խոսելու բա՞ն է»:

Ինչ վերաբերում է սպառազինությանը և հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ հիմա սպառազինության բալանսը վերականգնված է, Տոնոյանն ասաց, որ հայկական կողմը բալանսի չի ձգտում, ՊՆ-ն ձգտում է առավելության:

 

 

Նույն շարքից