Հայաստան Քաղաքական 

Լիլիթ Մակունցը չհերքեց, որ խոսակցություն է ունեցել խմբակցության անդամների հետ

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նկատողություն է արել խմբակցության պատգամավորներին նիստերից բացակայելու համար:

Լրագրողների հետ զրույցում Մակունցը չհերքեց խոսակցության փաստը՝ նշելով, որ նկատողություն որպես այդպիսին չի եղել, ուղղակի ասվել է, որ կարևոր է բոլորի մասնակցությունը խմբակցության նիստերին:

Մակունցի խոսքերով նիստերի ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք վերաբերում են խմբակցության ներքին արդյունավետ աշխատանքը կազամկերպելուն:

 

Նույն շարքից