Քաղաքական 

Ինչ են մտածում Վաշինգտոնում Հայաստանի, ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և տարածաշրջանի մասին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շուրջ 2 շաբաթ Վաշինգտոնում էի: Զարկերակը զգալու և հասկանալու համար, թե ինչ են մտածում Հայաստանի, ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և տարածաշրջանի մասին:

Հանդիպում/քննարկումներ ունեցա Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի (Deputy Undersecretary of Defense David Trachtenberg), բանակի քարտուղարի հետ (Secretary of Army Mark Esper) հանդիպումներ հանրապետական և դեմոկրատական գիտական կենտրոններում (think tanks) քննարկումներ հայկական լոբբիստների հետ, հանդիպումներ պետական մարմիններում:

Մասնակցեցի նաև Կոնգրեսական լսումների` Ռուսաստանին հակազդելու թեմայով: Ֆլետչերի` մեր ուսանողներին ուղեկցեցի ՀԲ և ԱՄՀ (World Bank, IMF) որտեղ մեզ ընդունեցին կազմակերպությունների գործադիր տնօրենները:

Ծանոթացա նաև մի քանի կոնգրեսականների, այդ թվում Ջեֆ Փենսի` Մայքի ավագ եղբոր հետ:

Այլ մանրամասներ` հաջորդիվ:

Նույն շարքից