Հասարակություն 

Դա ստորություն է. Արայիկ Հարությունյանը՝ Եռաբլուրում հայտնի ծաղկեպսակի մասին

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսխորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ այդ ծաղկեպսակի հետ կապ չունեն, դա սադրանք է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Եռաբլուրում լատինատառ գրառմամբ ժապավենով ծաղկեպսակի մասին:

Հարությունյանը նշեց, որ կատարյալ ստորություն է ինչ-ինչ համալսարանների հետ հաշիվները մաքրելու համար այս տոներն օգտագործելը. «Դա ուղղակի անընդունելի է: Նրանք, ովքեր արել են այդ քայլը, դատապարտելի քայլ են արել: Կոչ կանեմ այս նվիրական տոները չօգտագործել ինչ-ինչ քաղաքական նպատակների համար»:

Հարցին, թե ինչ քաղաքական նպատակ կարող է ունենալ արվածը, Արայիկ Հարությունյանը հերքեց վայրկյաններ առաջ արած իր հայտարարությունը. «Ես չասացի, որ դա քաղաքական նպատակ է: Ես ասացի, որ բոլոր նրանք, ովքեր փորձում են տոներով իրենց հաշիվները մաքրել, անընդունելի բան են անում»:

Նույն շարքից