Երևանում մեկնարկել է «Անմահ գնդի» երթը, որին մասնակցում է նաև քաղաքապետ Հայկ Մարությանը, ով ներկայացել է մայրական կողմից պապիկի լուսանկարով:
Լրագրողների հետ զրույցում Մարությանն այն ասաց, որ պապը պատերազմի մեկնել է Դոնի Ռոստովից և եղել է Արևմտյան ճակատում, իսկ տուն վերադարձել է 1945 թվականին:
Մարությանը իր պապրիկին չի տեսել: Նա հայտնեց, որ պապը եղել է հոգևորական, շատ մտերիմ է եղել Վազգեն Առաջին վեհափառի հետ:
Քաղաքապետը նաև հետաքրքիր պատմություն պատմեց, որ պատերազմի ժամանակ մի անգամ պայթյուն է տեղի ունեցել և արկի բեկորներից իր պապիկին փրկել է մոտը եղած Աստվածաշունչը:
Մարությանը նշեց, որ միշտ մայիսի 9-ին Արցախում է եղել, այս տարի Երևանում է, քանի որ քաղաքապետն է: