Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա տոնի կապակցությամբ Հաղթանակ զբոսայգի էր այցելել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Պարոն Աբովյանի խոսքերով, այս տոնի միակ խորհուրդն այն է, որ միայն պայքարով է հնարավոր հասնել հաղթանակի. «Եթե մենք միասին ենք, ապա միշտ հաղթում ենք: Իսկ խնդիրներ կարող են առաջանալ միայն հայ ազգի պառակտման հետևանքով»։
Խոսելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցող իրավիճակի վատթարացման մասին՝ Աբովյանը կարծիք հայտնեց, որ պատերազմի վտանգը միշտ էլ կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հարևաններն են. «Ֆաշիստական երկիր է, ուրիշ ռեսուրս չունի բացի ատելությունից, լարվածությունից և իրավիճակը սրելուց: Պետք է ամբողջ աշխարհին բացատրենք, որ այս ազգերն ուզում են մեզ ոչնչացնել»։
Պատգամավորի կարծիքով, մենք պետք է հզոր բանակ, տնտեսություն և քաղաքական ներուժ ունենանք, սակայն այսօր այդ թվարկածներից Հայաստանն ունի միայն միասնական ներուժը։