Հասարակություն Սպորտ 

«Յուվենթուսը» նոր մարզիչ կունենա

analitik.am

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին 5 տարվա աշխատանքից հետո կլքի թուրինյան գրանդը: Այս մասին հայտնում է La Stampa-ն:

Պարբերական աղբյուրի տեղեկություններով, իտալացին արդեն հանդիպել է ակումբի նախագահ Անդրե Անյելիի, փոխնախագահ Պավել Նեդվեդի և սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչի հետ: Կողմերը որոշել են դադարեցնել համատեղ աշխատանքը: Ալեգրիի նոր աշխատանքի վայրը կարող է լինել «ՊՍԺ»-ն կամ «Բարսելոնան»:

Թուրինցիները մտադիր են հրավիրել Անտոնիո Կոնտեին, ով 2011-14 թվականներին արդեն գլխավորել է իտալական գրանդը:

Նույն շարքից