Բարի օր Հասարակություն 

Վարչապետը չի կարող դա որոշել. Դավիթ Սանասարյան

analitik.am

Մայիսի 8-ին իր մամուլի ասուլիսի ժամանկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իրեն ներկայացրել է հարցը, որ Դավիթ Սանասարյանի պաշտպաններն ուզում են գործը ԱԱԾ-ից տեղափոխել ՀՔԾ, սակայն ինքը դեմ է արտահայտվել, քանի որ դա կարող է անվստահության մթնոլորտ ստեղծել ԱԱԾ-ի շուրջ:

Այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ասաց, որ տեղափոխության հարցը որոշում է դատախազությունը և ինքն այդ հարցով չի դիմել վարչապետին, քանի որ օրենքը լավ գիտի. «Այդ հարցով ես չեմ դիմել պարոն վարչապետին: Վարչապետը չի կարող դա որոշել: Մենք դիմել ենք Գլխավոր դատախազություն, որը մերժել է, և մենք բողոքարկելու ենք»:

Սանասարյանը նաև նշեց, թե ակնկալիք ունի, որ գործը պետք է կարճվի ու, իր խոսքերով, արդարություն պետք է հաստատվի:

Նույն շարքից